05.05.2026
Ուշադրություն․ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակիցների անունից կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել
Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական մարմինների, այդ թվում՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնատար անձանց և աշխատակիցների անունից ստեղծվում են կեղծ օգտահաշիվներ, որոնց միջոցով փորձ է կատարվում կապ հաստատել տարբեր անձանց հետ, տարածել ապատեղեկատվություն, ինչպես նաև պահանջել անձնական տվյալներ, որոնք կարող են հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում։
Հորդորում ենք ԶԵՐԾ ՄՆԱԼ ոչ պաշտոնական հարթակներով նման հաղորդագրություններին արձագանքելուց, չտրամադրել կամ չհանրայնացնել որևէ տեղեկատվություն և արգելափակել տվյալ օգտահաշիվները և տեղեկացնել իրավապահներին, քանի որ նման հաղորդագրությունների նպատակը տվյալների հափշտակումն է։
Միաժամանակ, անհրաժեշտ է հետևել միայն պաշտոնական կապուղիներով (պաշտոնական կայք, աշխատանքային էլ․ հասցեներ և հեռախոսահամարներ, պաշտոնական էջեր սոցիալական կայքերում) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ստացված հաղորդագրություններին։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հանրային կապերի և տեղեկատվության բաժին (հեռ․՝ 010300109)