ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան հրավիրում է մասնակցելու 10 անվճար առցանց դասընթացի

01.06.2022

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան այսօր՝ հունիսի 1-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին, կբացի առցանց դասընթացների հարթակը` «Lectorium»-ը (https://lectorium.org/):

Հարթակի նպատակն է կազմակերպել գիտական և գիտամանկավարժական աշխատողների միջազգային ակադեմիական շարժունությունը (վիրտուալ ակադեմիական շարժունություն)՝ ստեղծելով առցանց բաց դասընթացներ և հեռարձակելով դրանք «Lectorium» էլեկտրոնային ուսուցման հարթակում։

Դասընթացները կհետաքրքրեն ԱՊՀ երկրների, Եվրամիության, Ասիայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի օտարերկրացի ուսանողներին, մագիստրոսներին և գիտնականներին, որոնք ցանկանում են ուսումնասիրել և մասնակցել հետազոտությունների և մշակումների, այդ թվում՝ ռուսական գիտական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Հասանելի կլինի տարբեր թեմաներով 10 դասընթաց, այդ թվում՝ փիլիսոփայության, մոլեկուլային կենսաբանության, կլիմայի, կիբերանվտանգության, քվանտային մեխանիկայի և շրջակա միջավայրի մշտադիտարկման դասընթացներ:

Ուսուցման տևողությունը ամեն դասընթացի համար 4 շաբաթ է։ Բոլոր դասընթացներն անվճար են և հասանելի սովորել ցանկացող յուրաքանչյուր մարդու համար:

Հետաքրքրող դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում՝ https://lectorium.org/

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +7 (800) 511-57-61, +7 (800) 511-57-62 հեռախոսահամարներով Մոսկվայի ժամանակով 09:00-18:00 կամ գրել info@universarium.org հասցեով: