Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան ԱԷՄԳ կրթաթոշակային ծրագիր՝ միջուկային հետազոտությունների ոլորտում կին գիտնականների համար
Մեկնարկել է Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կրթաթոշակային ծրագրի շրջանակներում տրամադրվող կրթաթոշակների ընթացիկ տարվա մրցույթը:
Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում: Ծրագրի շրջանակում ընտրված կին դիմորդներին տրամադրվելու է կրթաթոշակ միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու և ԱԷՄԳ աջակցությամբ մինչև 12 ամիս տևողությամբ փորձաշրջան անցնելու նպատակով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 30-ն է։ Հայտեր ներկայացնելու մանրամասներին, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.iaea.org/MSCFP։