«Առաջատար արդյունաբերական տեխնոլոգիաներ» թեմայով բրոքերային միջոցառում՝ նվիրված Հորիզոն Եվրոպա ծրագրի Կլաստեր 4-ի և Կլաստեր 5-ի 2024թ. մրցույթներին
Գերմանական և ֆրանսիական ազգային կոնտակտային անձանց Կլաստեր 4-ի արդյունաբերական մասի պատասխանատուները և Եվրոպական ձեռնարկությունների ցանցի IMG Rheinland-Pfalz և Grand E-Nov+ գործակալությունները համատեղ կազմակերպում են բրոքերային միջոցառում՝ «Առաջատար արդյունաբերական տեխնոլոգիաները Հորիզոն Եվրոպա ծրագրում» թեմայով, որը տեղի կունենա Գերմանիայում՝ Մայնցում, 2023 թվականի հոկտեմբերի 27-ին։
Բրոքերային միջոցառումն ուղղված է Հորիզոն Եվրոպա ծրագրի Կլաստեր 4-ի արդյունաբերական և Կլաստեր 5-ի մարտկոցների թեմաներով 2024 թվականի մրցույթներին։ Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն կտա միջազգային մակարդակով ներկայացնելու, քննարկելու և մշակելու նոր նախագծային գաղափարներ, ինչպես նաև հանդիպելու ընկերությունների/ՓՄՁ-ների, համալսարանների և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ կոնսորցիումներ կազմելու և միջպետական կապեր հաստատելու համար:
Գրանցվելու վերջնաժամկետը 2023 թվականի հոկտեմբերի 27-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:
Ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին: