Կհիմնվի ևս 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:
Մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել հինգ տարվա կտրվածքով մինչև 150 միլիոն ՀՀ դրամ:
Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հեռավար կարգով կղեկավարեն Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբեր/լաբորատորիաներ՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու համար:
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն շնորհավորում է ֆինանսավորման երաշխավորված բոլոր թեմաների ղեկավարներին և մաղթում արդյունավետ աշխատանք: