Բարձրագույն ուսումնական հաստատություններ է ընդունվել 10 720 դիմորդ
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի արդյունքներով 2024 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 14.242 դիմորդ, ինչը 928-ով ավելի է 2023 թվականին (13.314) ցուցանիշից։ Նրանցից բուհեր է ընդունվել է 10.720-ը (75.3 %). նախորդ տարի ընդունվել էր 10.201-ը (76.6 %)։
Ընդունված 10 720 դիմորդների թվում ոչ պետական բուհեր է ընդունվել 316-ը՝ 112-ով ավելի, քան 2023 թվականին։
Ուսուցման անվճար հիմունքներով ընդունվել է 2012 դիմորդ (1924-ը՝ հատկացված տեղերով, 88-ը՝ պահուստային), վճարովի հիմունքներով՝ 8708-ը (8668-ը՝ հատկացված տեղերով, 40-ը՝ պահուստային): Թափուր է մնացել 6174 տեղ։
2024 թ. առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում ամենաշատ ընդունվածների թվով առաջատար պետական բուհը Երևանի պետական համալսարանն է. այստեղ ընդունվածների թիվը 2403 է։ Ամենաքիչ ընդունվածների թիվը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում է՝ 4 դիմորդ։
Առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում պետական բուհերի՝ ընդունվածների թվով առաջատար մասնագիտությունը «Բուժական գործն» է (ԵՊԲՀ), որտեղ ընդունվածների թիվը 462 է, ոչ պետական բուհերի՝ ամենաշատ ընդունվածների թվով առաջատար մասնագիտություններն են «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» (Հայկական բժշկական ինստիտուտ). ընդունվածների թիվը երկուսում էլ 35 է։
Պետական բուհերում 31, իսկ ոչ պետական բուհերում 20 մասնագիտությունում ընդունվել է միայն մեկ դիմորդ։
ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-Ն և 2023 թ. օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշումներով սահմանված՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով դիմորդների քանակը կազմել է 411, ընդունվել է 354-ը։ Տվյալ մասնագիտությունների ցանկում ամենապահանջվածը եղել է «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտությունը. դիմորդների քանակը հիմնական և լրացուցիչ փուլերում եղել է 102, ընդունվել է 95-ը։
Տվյալները՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի