2022 թ․ պետական բյուջեի նախագծով գիտության ոլորտին հատկացվելիք ֆինանսավորումը այս տարեսկզբի համեմատ աճել է մոտ 83%-ով
2021 թ. սեպտեմբերի 30-ին կայացած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը հենվում է երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում և կրթության ու գիտության արդիականցում:
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը կկազմի 223,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 27,4%-ով։
Բյուջեի նախագծի համաձայն՝ 25,150,174,600 ՀՀ դրամ է հատկացվելու գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը, ինչը 82,8%-ով ավելին է, քան հատկացվել էր 2021թ․ համար հաստատված բյուջեով, և 59,3%-ով գերազանցում է գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար 2021 թ. հատկացված միջոցների փաստացի ծավալը: