ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը

01.11.2024

2024 թվականի դեկտեմբերի 7-15 կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը։ Գիտաժողովի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը հանրապետությունում, հնարավորություն ընձեռել՝ մասնագետներին լինել իրազեկ հարակից ոլորտների գիտահետազոտական աշխատանքներին և առաջընթացին, ամրապնդել և ստեղծել նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և համալսարանների միջև։

Գիտաժողովը կանցկացվի 2 փուլով.

1-ին փուլ՝ դեկտեմբերի 7-13-ը Երևանի պետական համալսարան (բանավոր զեկույցներ և պաստառային ներկայացում, միջգիտակարգային խմբերի մրցույթի մեկնարկ).

2-րդ փուլ՝ դեկտեմբերի 14-15-ը ք. Ծաղկաձոր (գիտահանրամատչելի դասախոսություններ, պանելային և կլոր սեղան քննարկումներ, գիտության կազմակերպմանը վերաբերող միջոցառումներ, միջգիտակարգային խմբերի մրցույթի արդյունքների ամփոփում և այլն):

Գիտաժողովին կարող են մասնակցել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող բոլոր դրամաշնորհների ղեկավարները։

Ներքոնշյալ դրամաշնորհների ղեկավարները հանդես կգան բանավոր զեկույցներով.

  •  առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիր,
  • գիտական խմբերի/լաբորատորիաների մեկնարկի կամ ամրապնդմաննաջակցության ծրագիր,
  • հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր,
  • Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր։

Մնացյալ բոլոր գիտական դրամաշնորհների (այդ թվում նաև բազային ֆինանսավորում ունեցող ծրագրեր) ներկայացուցիչները հնարավորություն ունեն իրենց գիտական աշխատանքը ներկայացնել պաստառայի (poster) ձևով։

«Հայաստանի տարեկան ամփոփիչ գիտաժողով»-ի կայքէջ։

Գիտաժողովի մասնակցության համար գրանցվել մինչև սույն թվականի  նոյեմբերի 23-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք գրել  annualconference@ysu.am  էլեկտրոնային հասցեին: