ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղեկատվական օրեր՝ 6 ընթացիկ մրցույթների վերաբերյալ

01.12.2023
Դեկտեմբեր ամսին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է տեղեկատվական օրեր՝ հայտերի ընդունման փուլում գտնվող մրցույթների վերաբերյալ։
 
Հանդիպումների ընթացքում կոմիտեի համապատասխան բաժինների աշխատակիցները ներկայացնելու են մրցույթների առանձնահատկությունները և պատասխանելու են դիմումատուներին հետաքրքրող հարցերի։
Տեղեկատվական հանդիպումներ տեղի կունենան․
 
- Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15։30-ին՝ հետևյալ 3 մրցույթների վերաբերյալ.
✓«Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024»,
✓ «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2024»»,
✓ «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024»:
 
- Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 15։30-ին՝ «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024» մրցույթի վերաբերյալ։ Հղումը՝
 
- Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին՝ «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ - 2024» մրցույթի վերաբերյալ։ Հղումը՝
 
- Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։30-ին՝ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի վերաբերյալ։ Հղումը՝
 
Բոլոր հանդիպումները տեղի կունենան Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում: Մուտքն ազատ է: