Հիշեցում
Սիրելի գործընկերներ, հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՀՀ գիտության կոմիտեի աշխատակիցների մի մասն աշխատում է հեռավար: Նրանց հետ կապն ապահովելու նպատակով՝ կոմիտեի ստորաբաժանումների կոնտակտային տվյալների մեջ ներկայացվում են նաև ստորաբաժանումների պատասխանատուների անձնական (բջջային) հեռախոսահամարները:
Հիշեցնենք, որ կոմիտե ուղղված գրությունները կարող եք ներկայացնել info@scs.am պաշտոնական էլեկտրոնային հասցեով:
Ձեր դիմումները, հարցումներն ու բողոքները կարող եք ուղարկել նաև անմիջապես կոմիտեի պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով:
Առո՛ղջ եղեք:
ՀՀ գիտության կոմիտե