ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կֆինանսավորվի ևս 9 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 3 դպրոց

02.08.2023

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2023 թ. օգոստոսի 1-ի N 19-Ա/Ք հրամանով  լրացումներ են կատարվել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների  և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերում։

Ըստ հրամանի՝ կֆինանսավորվի ևս 9 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 3 դպրոց։

Այսպիսով՝ 2023 թվականի պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների թիվը հասավ 22-ի, իսկ երիտասարդ գիտնականների դպրոցներինը՝ 6-ի:

 

Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը Գիտության կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ, հետևաբար՝ 2023 թվականին վերը նշվածներից բացի այլ միջոցառումներ ևս կարող են ֆինանսավորվել։