ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

02.08.2024

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia - 2025»» մրցույթ:

Մրցույթն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպությունում արտերկրի գիտնականների ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծմանը։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Կոմիտեի postdoc-armenia-2025.hesc.am առցանց համակարգի միջոցով` մինչև 2024 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ: Հայտի ողարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով 18:00-ին:

Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ինտերնետային կայքում՝ www.hesc.am:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փորձաքննության և վերլուծությունների վարչության գիտական փորձաքննության բաժնից (հեռախոս՝ +37410 210 140 (*108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@hesc.am):