Մրցույթի արդյունքները հայտնի են
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 1-ի N 1132-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ցանկը:
Ս.թ. մայիսի 19-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 19 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 6-ը:
Մրցույթի նպատակն է ֆինանսավորել այն գիտական նախագծերը, որոնք ունեն առևտրայնացման հեռանկար և միտված են տնտեսության կարիքների բավարարմանը: Հայտերի ընտրության ժամանակ առավելություն է տրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկված և գյուղատնտեսության կարիքներից բխող որոշակի ուղղություններով նախագծերին: Դրամաշնորհները տրվում են 4-6 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի, նախագծերի տևողությունը սահմանված է մինչև 24 ամիս: Դրամաշնորհների տրամադրման համար պարտադիր է մասնավոր հատվածի կողմից և արտաբյուջետային միջոցներից համաֆինանսավորման առկայությունը, որի մասնաբաժինը պետք է կազմի Գիտության կոմիտեի տրամադրած գումարի (մինչև 24 միլիոն ՀՀ դրամ) առնվազն 25 տոկոսի չափ:
ՀՀ գիտության կոմիտեն շնորհավորում է հաղթողներին և մաղթում արդյունավետ աշխատանք: