ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Համակարգչային գիտության արդիական խնդիրներին նվիրված գիտաժողով՝ Երևանում

02.10.2023

Ս.թ. սեպտեմբերի 25-30-ը Երևանում տեղի ունեցավ «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» CSIT-2023 խորագրով 14-րդ երկամյա գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի 80-ամյակին:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ:

Գիտաժողովին հնչել են հայաստանյան գիտնականների, 13 երկրներից ժամանացած մասնագետների և հրավիրված բանախոսների կողմից պատսրաստված շուրջ 80 զեկույցներ հետևյալ թեմաներով` բարձր արտադրողականության հաշվողական ծառայություններ, հաշվողական մեթոդներ և դրանց կիրառումը, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում և հեռահաղորդակցական ցանցեր, ամպային և մեծ տվյալներ և ինտերնետ, պատկերի թվային մշակում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառում, դիսկրետ մաթեմատիկա և համակարգային վերլուծություն, տեղեկատվական անվտանգություն և տեսություն։

Մանրամասները՝ գիտաժողովի կայքէջում: