41 երիտասարդ կստանա հավելավճար՝ ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. դեկտեմբերի 2-ի N 2009-Ա/2 հրամանով հաստատվել է ս.թ. սեպտեմբերի 16-ին հայտարարված Ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար երիտասարդ գիտնականներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի շահառուների ցանկը:
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում (ԵԳԱԾ):
Մրցույթի արդյունքում հավելավճար կտրվի մինչև 35 տարեկան 41 անձի, ովքեր ս.թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում հոդվածներ են հրապարակել բարձր ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող գիտական պարբերականներում կամ, հայագիտության ոլորտի դեպքում, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում: