Ի գիտություն

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. հուլիսի 3-5-ը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության, ԻԻՀ ներքին գործերի, ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունների և ԻԻՀ նախագահի աշխատակազմի գիտության և տեխնոլոգիաների գրասենյակի աջակցությամբ Թեհրանի Էմամ Խոմեյնու անվան միջազգային ցուցահանդեսային կենտրոնում նախատեսվում է «Խելացի քաղաք» 3-րդ միջազգային ցուցահանդեսի և համաժողովի անցկացումը:
Միջոցառման մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ միջոցառման կայքէջում (https://smartcityxpo.com/en/): Կոնտակտային տվյալներ. Էլ. փոստ՝ info@smartcityxpo.com, հեռ. +989913297131 (WhatsApp):