Ուշադրություն. ակադեմիական փոխանակման ծրագրեր՝ Լեհաստանում
Ակադեմիական փոխանակումների լեհական ազգային գործակալությունը (NAWA) հայտարարել է դոկտորանտական հետազոտություններով զբաղվողների ներգրավման «Ուլամ» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող անձինք, ովքեր նպատակ ունեն 6-24 ամիս տևողությամբ ուսումնասիրություններ կատարել Լեհաստանում հետևյալ ուղղություններով.
-հետազոտական և (կամ) զարգացման աշխատանքների իրականացում,
-դոկտորանտական վերապատրաստում,
-գիտական աշխատանքի կամ հոդվածների համար նյութերի ձեռքբերում,
-հյուրընկալող կենտրոնում դիդակտիկ դասընթացների անցկացում:
Ծրագրի շահառուներին տրամադրվող ամսական մոտ 2400 եվրո կրթաթոշակը ներառում է հյուրընկալող հաստատությունում կեցության ծախսերը և շարժունակության հավելավճարը: Հայտերն ընդունվում են մինչև 2020 թ. ապրիլի 15-ը: Մանրամասներին և համապատասխան պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://nawa.gov.pl/en/scientists/the-ulam-programme:
Ակադեմիական փոխանակումների լեհական ազգային գործակալությունը հայտարարել է նաև ս.թ. փետրվարի 5-ից մարտի 16-ը մեկնարկած «Ստեֆան Բանախ» լեհական կրթաթոշակային ծրագրի մասին։ Նշված ժամկետներում հայտերով կարող են դիմել մագիստրատուրայի ինժեներական, տեխնոլոգիական, գյուղատնտեսության և բնական գիտությունների բաժինների ուսանողները: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://nawa.gov.pl/en/nawa/news/become-a-nawa-scholarship-holder-with-banach-programme: