Ուշադրություն. Elsevier-ը կազմակերպում է վեբինարների շարք
Մարտի 1-ից Elsevier-ի կողմից մեկնարկվել է անվճար առցանց դասընթացների շարք՝ գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվողների համար:
Դասընթացը կազմված է բազային ու ընտրանքային մոդուլներից (18 ժամ), որի ավարտին տրվում է սերտիֆիկատ: Ընտրանքային մոդուլները նախատեսված են գիտական հոդվածներ պատրաստողների, ոլորտի վարչական աշխատողների, ինչպես նաև հրատարակիչների և խմբագիրների համար: Կտրվեն տեղեկություններ Scopus, ScienceDirect, Mendeley, SSRN, Journal Finder, Journal Insights և Elsevier-ի այլ գործիքների վերաբերյալ, որոնց իմացությունը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել գիտատեխնիկական տեղեկատվության հետ աշխատանքը, տեղեկատվության որոնումն ու գիտական հոդվածների հրապարակումը:
Վեբինարների աշխատանքային լեզուն ռուսերենն է: Օրակարգը ներկայացված է Մոսկվայի ժամանակով (GMT+3):
Բաց թողնված դասաժամերը հնարավոր է լրացնել մինչև մարտի 19-ը՝ դիտելով դրանց տեսագրությունները: Արդյունքների ամփոփումն ու վկայականների տրամադրումը տեղի կունենան մարտի 22-ին:
Դասընթացի ծրագիրը և գրանցման հղումները
Բաց թողնված դասերի հղումները տեղադրված են հետևյալ կայքէջում` https://elsevierscience.ru/events/webinars/: