Հաստատվել են 2024 թ. գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի 2024 թ. մայիսի 3-ի N 140-Ա/Ք հրամանով հաստատվել են 2024 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:
ՀՀ 2024 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկ
ՀՀ 2024 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ
2024 թվականին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կֆինանսավորվեն 6 գիտական միջոցառումներ և երիտասարդ գիտնականների 5 դպրոցներ:
Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ, հետևաբար՝ 2024 թվականին վերը նշվածներից բացի այլ միջոցառումներ ևս կֆինանսավորվեն:
Ի գիտություն ցանկերում ընդգրկված կազմակերպություններին
Խնդրում ենք միջոցառումից առնվազն տասն օր առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` միջոցառման կայացման մասին համառոտ տեղեկատվություն` կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով: