ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազգային մրցանակի հայտերի ընդունում
Մեկնարկել է կենսական գիտությունների ոլորտում հետազոտության իրականացման ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը։
Մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է ըստ արժանվույն գնահատել կենսական գիտությունների ոլորտում անհատների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների իրականացրած այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկային կյանքի որակի բարելավման գործում։
Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից, ինչպես նաև հետևյալ կայքից՝ https://tinyurl.com/yazjvsfp
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց մինչև 2023 թ. հոկտեմբերի 20-ը հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/332s463d՝ այդ մասին տեղեկացնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը international@escs.am էլ. փոստի միջոցով:
Յուրաքանչյուր երկիր կարող է առաջադրել առավելագույնը հինգ հայտ։ Մրցանակի կանոնադրությանը չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի: