Էկոկենտրոնը կազմակերպում է ամառային դպրոց
03.08.2022

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ ս.թ. օգոստոսի 11-12-ը կազմակերպում է Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված 1-ին երիտասարդական ամառային դպրոցը՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման տեխնոլոգիաների կիրառման ոլորտները և հնարավորությունները» խորագրով:
Մասնակցությունն անվճար է, ավարտին կտրամադրվեն հավաստագրեր:
Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 7-ն է: