Թեմաների ֆինանսավորումը կշարունակվի
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում կազմակերպվել է 2011-2012 թթ. գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացված գիտական թեմաների ընթացիկ հաշվետվությունների գիտական փորձաքննությունը: Հաշվետվությունները եւ փորձաքննության արդյունքները տրամադրվել են համապատասխան բնագավառների մասնագիտական փորձագիտական հանձնաժողովներին եւ հաստատվել նրանց կողմից:
ՄանրամասներՀՀ կառավարության նիստում
2012 թ. ԳՊԿ-ն կֆինանսավորի 21 գիտաժողով
«Գիտաժողովի կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն՝ 2012 թվականին նախատեսվող գիտաժողովների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով գիտական կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե է ներկայացվել ֆինանսական աջակցության տրամադրման 37 հայտ:
ՄանրամասներՖորում՝ «Ինովացիա: ԱՊՀ: Ապագա»
ՌԴ-ում գտնվելու ընթացքում Ս. Հարությունյանը մասնակցել է ապրիլի 4-5-ին Դուբնայում կայացած «Ինովացիա: ԱՊՀ: Ապագա» թեմայով միջազգային ֆորումին: Այն կազմակերպել էին ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնը եւ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը՝ ԱՊՀ անդամ երկրների միջպետական հումանիտար հիմնադրամի աջակցությամբ:
Մանրամասներ