Արտերկրում աշխատանքային կարճաժամկետ փորձառություն ձեռք բերելու հնարավորություն՝ ՀՀ բուհերի ուսանողների համար
ԱՄՆ-ում և այլ երկրներում աշխատանքային կարճաժամկետ փորձառություն ձեռք բերելու հնարավորություն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Libra Group» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին հնարավորություն կընձեռվի աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողները, ովքեր առնվազն 18 տարեկան են և վարժ տիրապետում են անգլերենին։
«Libra Group»-ը կհոգա թռիչքի, վիզայի և այլ ծախսեր. ընկերությունը կուղղորդի նաև կեցության կազմակերպման հետ կապված հարցերում։
Մասնակցության համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել այստեղ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ․ հոկտեմբերի 2-ն է։
Փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները սահմանվել են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2023 թ․ կատարված փոփոխությունների շրջանակում։