ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանրային քննարկման է ներկայացվել բակալավրիատի 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

03.10.2024

Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:

Նախագծում նշված մասնագիտությունների ընտրությունը պայմանավորված է դիմորդների ակնկալիքները բավարարելու անհրաժեշտությամբ: 2025-2026 ուստարվա համար ըստ մասնագիտությունների անվճար և վճարովի ընդունելության տեղերը հաստատելու մասին կառավարության համապատասխան որոշման նախագիծը մշակելիս կվերանայվեն նաև վճարովի տեղերի քանակները:

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հոկտեմբերի 18-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7746 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):