ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

01.04.2024

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը, որը կիրառվել է 2023-2024 ուսումնական տարվանից։

Սույն նախագծով վերանայվել են 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի «Երևանի պետական համալսարան» բաժնի Բակալավրի կրթական ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանված մասնագիտությունների ցանկին: ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը վերանայելու անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի կրթական ծրագրերի փոփոխությունները:

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. ապրիլի 16-ը ներառյալ Կոմիտեի կայքում կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7068 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):