Առցանց հանդիպում՝ ուղղված բուհերում կայուն զարգացման սկզբունքների ներդրման համար միջազգային և տարածաշրջանային լավագույն փորձի ներկայացմանը

2024 թվականի մարտի 14-ից 15-ը տեղի է ունենալու «Sustainable Lifestyles Roundtable: Learning to Live Better and Lighter» խորագրով առցանց հանդիպում, որի ընթացքում կներկայացվի բուհերում կայուն զարգացման սկզբունքների ներդրման համար միջազգային և տարածաշրջանային լավագույն փորձը՝ Կովկասյան տարածաշրջանի բուհերում նորարար ռազմավարությունները խթանելու նպատակով:
Առցանց հանդիպմանը կարող են մասնակցել բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ասպիրանտներ և մագիստրոսներ:
Մասնակցության հղումները հասանելի են կից ներկայացվող օրակարգում: