Տեղեկատվական օր՝ ԵՄ գիտական ծրագրերի վերաբերյալ

Ս.թ. մայիսի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան՝ Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում է տեղեկատվական օր` «Գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը աջակցող ԵՄ ծրագրեր» խորագրով։
Միջոցառմանը կներկայացվեն ԵՄ «Հորիզոն Եվրոպա», DAAD, COST, Erasmus+ ծրագրերի շրջանակներում գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը նպաստող մրցույթները, ինչպես նաև հայ գիտնականների մասնակցության հաջողված օրինակներ։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով` https://bit.ly/3yhzbPA :
Գրանցման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 12-ն է: