Կրթաթոշակի հնարավորություն՝ FAST-ի ADVANCE ծրագրի շրջանակում
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել է երկու նախագծերի հետազոտական թիմերի համալրման գործընթացը։ Հետազոտական նախագծերը ղեկավարվում են միջազգային հանրաճանաչ գիտնականների կողմից։ Նշված նախագծերի տևողությունը 4 տարի է։ Ըստ հաստատված բյուջեի՝ հարցազրույցի փուլը հաղթահարած և նախագծում ընդգրկված գիտնականները և ուսանողները կստանան մրցունակ կրթաթոշակ ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Առաջին հետազոտական նախագիծը՝ մաթեմատիկական անալիզի ոլորտում, ղեկավարվում է Գենտի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Ռուժանսկիի կողմից։ Նախագծի մանրամասները, ինչպես նաև դիմելու ընթացակարգը հասանելի են https://bit.ly/441HCvZ հղումով:
Հետազոտական մյուս նախագիծը՝ ռադիոկենսաբանության ոլորտում, ղեկավարվում Է Մաունթ Սինայի Իքանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Դավիթ Ղուկասյանի կողմից։ Նախագծի մանրամասները, ինչպես նաև դիմելու ընթացակարգը հասանելի են https://bit.ly/3NeOVu9 հղումով։
Հարցերի դեպքում դիմորդները կարող են կապ հաստատել research@fast.foundation էլ․ փոստի միջոցով։