ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին

04.06.2024

Մայիսի 29-30-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին և Գլոբալ քաղաքականության ֆորումի աշխատանքներին:

Համաժողովի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր՝ Բոլոնիայի գործընթացի առանցքային պարտավորությունների իրականացման լավագույն փորձն ու մարտահրավերները, բարձրագույն կրթության որակի ապահովմանն ուղղված քայլերը, միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները՝ խթանելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում շարժունությունը, թվային հմտությունների կիրառումը եվրոպական աշխատաշուկայում, բարձրագույն կրթական հաստատությունների դերը նոր մասնագիտությունների ձեռք բերման հարցում, ինչպես նաև արհեստական բանականության կիրառումը հետազոտությունների և կրթության մեջ, բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածության ամրապնդումը, ակադեմիական որակավորումների ճանաչման հնարավորություններն ու մարտահրավերները և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև ակադեմիական բարեվարքության, բուհական ինքնավարության, բարձրագույն կրթության համար հանրային պատասխանատվությանն ուղղված միջոցառումների խթանմանը:

Համաժողովի շրջանակում ընդունվել է Տիրանայի նախարարական կոմյունիկեն և Գլոբալ քաղաքականության ֆորումի հայտարարությունը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/22601