Ի գիտություն երկակի նշանակության ծրագրերի աջակցությանն ուղղված մրցույթի հայտատուների
04.10.2022

Սեպտեմբերին հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների հայտերի ընդունման մրցույթի պայմաններում տեղի է ունեցել փոփոխություն. խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին հաշվարկային չափն ընդունվել է մինչև 200 հազար ՀՀ դրամ՝ նախկինում հայտարարված 150 հազարի փոխարեն:
Հիշեցնենք, որ մրցույթի հայտերի առցանց ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է: