Մրցույթ՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռք բերման նպատակով:
«Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի» համաձայն՝ մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնում է կազմակերպության ղեկավարը՝ պաշտոնական գրության մեջ հիմնավորելով գիտական ստորաբաժանման՝ տվյալ սարքով/սարքավորումով վերազինման անհրաժեշտությունը և կազմակերպության հետագա զարգացման համար դրա կարևորությունը:
Յուրաքանչյուր գիտական սարքի/սարքավորման ձեռք բերման համար կարող է տրամադրվել մինչև 20 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հոկտեմբերի 27-ն է: