ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտաժողով. էթնոսոցիալական փոփոխությունները հայկական սփյուռքում. միտումներ և զարգացումներ

04.12.2023

Դեկտեմբերի 12-ին և 13-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի ուսումնասիրությունների բաժինը Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հետ համատեղ կազմակերպում է «էթնոսոցիալական փոփոխությունները հայկական սփյուռքում. միտումներ և զարգացումներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ:

Գիտաժողովը հնարավորություն կընձեռի սոցիալական ոլորտի գիտնականներին, հետազոտողներին և հետաքրքրված լայն շրջանակներին ծանոթանալու՝

- սփյուռքագիտության (և ոչ միայն) ոլորտում առկա տեսական-մեթոդաբանական մոտեցումներին, ուսումնասիրության հիմնախնդիրների տնտեսական, մշակութային, իրավական, և սոցիալ-ժողովրդագրական կողմերին, սփյուռքի ուսումնասիրության մեթոդներին և գործիքակազմին, սփյուռքին ուղղված  ծրագրերի մշակման ու իրականացման հարցերին: 

- հայկական սփյուռքում տեղի ունեցող ինքնության փոխակերպումների, սոցիալական և  էթնոդավանանքային փոփոխությունների, սոցիալ-մշակութային ժամանակակից տեղաշարժերի հարցերին:

Երկօրյա գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են գալու Հայաստանից և տարբեր երկրներից մասնակիցներ, այդ թվում՝ Լիբանանից (Բեյրութ), Չեխիայից (Պրահա), Ռուսաստանից (Մոսկվա), ԱՄՆ-ից (Միչիգան), Լիտվայից (Վիլնյուս), Նիդերլանդներից (Ամստերդամ), Ուկրաինայից (Կիև), Հունգարիայից (Բուդապեշտ): 

Գիտաժողովի ծրագիրը