ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալ՝ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանին
Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը աստղաֆիզիկայի բնագավառում գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության, ինչպես նաեւ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, ակադեմիկոս Էդուարդ Երեմի Խաչիկյանին հանձնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւը՝ ոսկե հուշամեդալը:
Է. Խաչիկյանը հանդիսանում է ավելի քան 160 գիտական հոդվածի հեղինակ, եղել է նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան եւ աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին