Ի գիտություն
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2018 թ. դեկտեմբերի 3-ի N 54-Ա/Ք հրամանով կոմիտեի նախագահի մի շարք հրամաններում, որոնցով նախկինում հաստատվել են գործող պայմանագրերի, համաձայնագրերի, հաշվետվությունների, հայտերի և այլ ձևանմուշներ, կատարվել են փոփոխություններ:
Փոփոխված հրամաններում «գիտության պետական կոմիտե» բառերը փոխարինվել են «գիտության կոմիտե», իսկ «աշխատակազմի ղեկավար» բառերը` «գլխավոր քարտուղար» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով:
Փոփոխությունները կատարվել են` հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի 2-րդ մասի 9)-րդ կետը, հոդված 9-ի 3-րդ մասի 16)-րդ կետը, ինչպես նաև՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ Օրենքի հոդված 12-ը, հոդված 25-ի 1-ին մասը:
Խնդրում ենք գիտական գործունեության կազմակերպման համար գիտության կոմիտե ներկայացվող, նախկինում կոմիտեի կայքից ներբեռնած պայմանագրերի, համաձայնագրերի, հաշվետվությունների, հայտերի ձևանմուշներում նույնպես կատարել նշված փոփոխությունները, կամ ներբեռնել փոփոխված ձևանմուշները:
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե