Վեցամսյա կրթաթոշակի հնարավորություն՝ Ճապոնիայում հետազոտություն իրականացնելու համար

Ճապոնիայի «Matsumae» միջազգային հիմնադրամը 2025 թվականի համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթ, որն ուղղված է օտարերկրյա հետազոտողներին (Ph.D):
Տրամադրվելիք կրթաթոշակը կապահովի անհրաժեշտ կենսական ծախսերը և հետազոտական գործունեությունը Ճապոնիայում։ Առաջնահերթություն կտրվի բնագիտության, ճարտարագիտության և բժշկության ոլորտներին։
Կրթաթոշակները տրվում են 6 ամսով 2025թ․ ապրիլից 2026թ․ մարտն ընկած ժամանակահատվածում։
Դիմումները կարելի է ներկայացնել սույն թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը:
Այլ մանրամասներ՝ https://www.mif-japan.org/en/fellowship/announcement/