Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարությունը հայտարարում է երկու մրցույթի մեկնարկի մասին
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարությունը հայտարարում է «Support Initiative Gender Equality Plan (UI-Gleich)» և «Bridge2ERA-EaP» մրցույթների մեկնարկի մասին, որոնցում որպես գործընկեր կարող են հանդես գալ Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) համապատասխան գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Support Initiative Gender Equality Plan (UI-Gleich)» մրցույթի նպատակն է խթանել գենդերային հավասարության համար իրականացվող կառուցվածքային փոփոխությունները՝ համագործակցելով Արևելյան գործընկերության երկրների գործընկեր կառույցների հետ: Այդ նպատակով ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի դիմորդներին կտրամադրվի աջակցություն գենդերային հավասարության ծրագրերի մշակման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման, ինչպես նաև կին գիտնականների համար գենդերային հավասարությանն առնչվող թեմաներով միջոցառումների իրականացման գործում:
Հայտադիմումների վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 24-ն է:
Մանրամասները՝ https://bit.ly/sigep_ui
«Bridge2ERA-EaP» մրցույթն ուղղված է Եվրոպական հետազոտական շրջանակային ծրագրերի և եվրոպական այլ հետազոտական նախաձեռնությունների շրջանակում Գերմանիայի հետազոտական հաստատությունների և Արևելյան գործընկերության երկրների համապատասխան գործընկերների հետ համատեղ հայտերի մշակմանը:
Հայտադիմումների վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 13-ն է:
Մանրամասները՝ bit.ly/bridge2era_eap
Մրցույթների վերաբերյալ անգլերեն հակիրճ տեղեկությունը՝ այստեղ։