Ի գիտություն
![](thumbs/460x/images/2021-06/f9e37eb34be92ae191fc558cc1940a21.png)
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է հայտերի ընդունում՝ «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 4-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար:
Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ վեցամսյա անվճար դասընթացները հասանելի են զորակոչի ենթակա տղաներին, երիտասարդ աղջիկներին, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ պաշտպանության նախարարության առաջադրած նախագծերում՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 7-ն է։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
http://scs.am/files/1991-1.pdf