Ամփոփվել են 2 մրցույթների արդյունքներ․ ֆինանսավորման է երաշխավորվել 6 նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամաններով հաստատվել են ավելի վաղ կազմակերպված երկու մրցույթների արդյունքներ։
Մասնավորապես՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «Postdoc-Armenia 2024»» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը։
Այս մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել 3 նախագիծ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը։
Այս դեպքում ևս ֆինանսավորման է երաշխավորվել 3 նախագիծ։