ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 31 գիտական նախագիծ

05.08.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ. օգոստոսի 02-ի N 1394-Ա/2 հրամանով հաստատվել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:

Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 31 եռամյա նախագիծ՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներում ներկայացված 47  հայտերից:

Թեմաների ֆինանսավորման մեկնարկը ակնկալվում է 2024 թ. օգոստոսից:

Հիշեցնենք, որ գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված մրցույթն իրականացվում է արդեն երկրորդ անգամ:

2020 թ. մրցույթի արդյունքում ֆինանսավորման էր երաշխավորվել 15 նախագիծ, որի համեմատ 2024 թ.-ին ֆինանսավորման երաշխավորված նախագծերի թիվը կրկնապատկվել է: