Արտուր Մովսիսյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
05.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի N 225-Ա/2 հրամանով սեպտեմբերի 4-ից ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արտուր Եղիշի Մովսիսյանը:
Մինչ այս Արտուր Մովսիսյանը զբաղեցրել է Գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
Օգոստոսի 21-ին ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին։