ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կֆինանսավորվեն ևս 4 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 2 դպրոց

05.09.2024

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի 2024թ․ սեպտեմբերի 5-ի N 206-Ա/Ք հրամանով լրացվել են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը։

Հրամանի համաձայն՝ կֆինանսավորվեն ևս 4 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 2 դպրոց։

Այս պահի դրությամբ 2024 թվականին ֆինանսավորելու համար ընդհանուր առմամբ հաստատված են 24 գիտական միջոցառում  և երիտասարդ գիտնականների 12 դպրոց:

Ըստ Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի՝ գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը կազմակերպությունները Կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ, հետևաբար վերոնշյալ ցանկերը կարող են լրացվել։

Ի գիտություն ցանկերում ընդգրկված կազմակերպությունների

Խնդրում ենք միջոցառումից առնվազն տասն օր առաջ public@hesc.am էլեկտրոնային հասցեով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` միջոցառման կայացման մասին համառոտ տեղեկություն` կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով: