ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն. հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

05.10.2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը` գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական հետազոտությունների արդյունավետության բարձրացման նպատակով գիտական ստորաբաժանումների վերազինմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է:

Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am) հայտերը կընդունվեն մինչև 2020 թ. հոկտեմբերի 23-ը ներառյալ, ժամը 18:00-ը, իսկ հայտին կից առձեռն պահանջվող փաստաթղթերը Գիտության կոմիտե կարելի է ներկայացնել մինչև 2020 թ. հոկտեմբերի 30-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)։