Հայտնի են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2022» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թ. հոկտեմբերի 4-ի N 1799-Ա/2 հրամանով հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2022» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2022 թ. հոկտեմբերից:
Ցանկում ընդգրկվել են 37 գիտական թեմաներ, որոնցից 4-ի ֆինանսավորումը կքննարկվի «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթն ամփոփելուց հետո:
Գիտության կոմիտեն շնորհավորում է մրցույթի շահառուներին և մաղթում արդյունավետ աշխատանք:
Ուշադրություն.
Ցանկում ներառված Կազմակերպությունների ղեկավարներին`
անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը Գիտության կոմիտեի հետ կնքել ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրեր (3 օրինակից)՝ ներկայացնելով նաև խմբի կատարողների հետ կնքված պայմանագրերի պատճենները: Թեմայի ղեկավարները պայմանագրերը (ներառյալ Առաջադրանքն ու Օրացուցային պլանը) պետք է ներբեռնեն Կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգից (https://grants.scs.am):