ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթների արդյունքները հայտնի են

06.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մարտի 5-ի N 298-Ա/2 և մարտի 6-ի N 299-Ա/2 հրամաններով հաստատվել են, համապատասխանաբար,  բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը և բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը:

 

Հավելավճարների տրամադրումը կսկսվի մարտից:

 

Հիշեցնենք, որ մրցույթով ընտրվում են վերջին 10 (երիտասարդների դեպքում՝ վերջին 5) տարիների կտրվածքով առավել բարձր արդյունավետությամբ աշխատած գիտնականները: Ընտրությունը կատարելիս հաշվի են առնվում նրանց հրապարակումները, մենագրությունները, պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավարումը, ստացած գիտական մրցանակները և արտոնագրերը, շահած դրամաշնորհների քանակը, գիտաժողովների մասնակցությունը և այլ չափանիշներ: