Մրցույթ՝ ԱԱԳԼ կառավարիչ-տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԱԱԳԼ կառավարիչ-տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:
Դիմումները և փաստաթղթերի ամբողջական փաթեթը առձեռն կամ պատվիրված փոստի միջոցով պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե, կամ ուղարկվեն aanl.board@scs.am էլ. հասցեին մինչև 2023 թ. ապրիլի 9-ը ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 28-ին` ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեում (Երևան, Օրբելի եղբայրների փ. 22):