Թեմատիկ ֆինանսավորման մրցույթ. «Հայկական ուտեստների և տոնածիսական համակարգերի ուսումնասիրություն»
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը հայտարարում է «Հայկական ուտեստների և տոնածիսական համակարգերի ուսումնասիրություն» թեմայով գիտական հայտերի մրցույթ:
Մրցույթն իրականացվում է երկու առանձին ուղղություններով (թեմատիկ հետազոտական նախագծերով)`
1. հայկական ուտեստի համակարգի ուսումնասիրություն,
2. հայկական տոնածիսական համակարգի ուսումնասիրություն:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը Էլ.տարբերակով՝ 2023 թ. ապրիլի 7-ն է, իսկ թղթային տարբերակով՝ 2023 թ. ապրիլի 14-ը:
Մանրամասները՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի կայքից: