Քննարկում ՄԺԾԾ 2023-2025 թթ. և 2023 թ. բյուջետային հայտի վերաբերյալ
Ապրիլի 5-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2023 թ. պետական բյուջեի հայտի մշակման աշխատանքների շրջանակներում քննարկում, որին հրավիրված էին քաղհասարակության շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ժամանակ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է վերը նշված հայտը՝ առավել մանրամասն ներկայացնելով 2023-2025 թթ.գերակա ծախսային ուղղությունները և դրանց կապը ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի հետ:
Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում հայտի վերաբերյալ նոր առաջարկներ չեն արձանագրվել: