ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային գիտաժողով՝ «Արամ Խաչատրյան - 120»

06.09.2023

Ս.թ. սեպտեմբերի 12-14-ը  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ,  ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։ Նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել Արամ Խաչատրյանի ստեղծագործության դերն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային երաժշտության անդաստանում: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն 8 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Լատվիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Լիբանան) միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:

Գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ճեմասրահում կկազմակերպվի խաչատրյանագիտության ձեռքբերումները ներկայացնող ցուցադրություն, իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ «Հավերժ երախտապարտ Արամից» ցուցահանդեսը,  որի ընթացքում կներկայացվեն Ել. Ֆ. Գնեսինայի թանգարան-բնակարանում (Մոսկվա) պահվող նյութերը: