Բրոքերային միջոցառում՝ ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի շրջանակներում
Սույն թվականի նոյեմբերի 16-ին Բրյուսելում կանցկացվի «Դեպի կանաչ ապագա. Եվրոպական կանաչ գործարք» թեմայով ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի բրոքերային միջոցառումը, որի նպատակն է նպաստել տվյալ ուղղություններով 2024 թվականի մրցույթներին ներկայացվելիք նախագծերի առաջարկների համար գործընկերներ գտնելուն և կոնսորցիումներում ներգրավվելուն։
Բրոքերային միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն հետևյալ սեմինարները՝
- Կլաստեր 5` էներգետիկա և տրանսպորտ. Մաքուր և կայուն մոտեցում
- Կլաստեր 6՝ Շրջանաձև տնտեսություն և կենսատնտեսություն, պարեն և գյուղատնտեսություն, զրոյական թափոններ
- Կլաստեր 4 և հետազոտական ենթակառուցվածք՝ Թվայնացում, արդյունաբերություն և հետազոտական ենթակառուցվածք
- Կլաստեր 2՝ Սոցիալական գիտությունների ինտեգրում Կանաչ Գործարքին
Գրանցման հնարավորությունը բաց է մինչև 2023 թվականի նոյեմբերի 16-ը։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար կարող եք այցելել այստեղ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Միջոցառմանը գրանցված հայաստանյան մասնակիցները կարող են դիմել ԳՆԳԱԿ հիմնադրամ՝ ճանապարհորդական դրամաշնորհ ստանալու համար․ NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհ: