Մրցույթի արդյունքները հայտնի են
06.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. նոյեմբերի 6-ի N 1528-Ա/2 հրամանով հաստատվել է ս.թ. հունիսի 9-ին հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ցանկը:
Թեմաների ֆինանսավորումը նախատեսված է սկսել 2020 թ. նոյեմբերից։